Yerevan

Global Dignity Day 2016

 

GLOBAL DIGNITY DAY 2016. Already 4th year since 2013 Armenia celebrates the Global Dignity Day by the initiative of the Global Shapers Yerevan Hub. On October 19th, 4 famous and respectful representatives from different walks of life such as culture, education, business, music and media visited two public schools in Yerevan. During the dignity talks the speakers shared their life experience with students, listened to their opinion on the topic, discussed the key principals of Human Dignity. Then with the moderation of the speakers and shapers students created their own dignity stories and in the end wrote their dignity letters for the upcoming year.

We express our gratitude to amazing speakers – Larisa Hovhannisian (Founder of Teach for Armenia), Edgar Gyanjumyan (famous and loved Composer), Tigran Baloyan (a successful Businessman and Founder of “100 Fund” charity foundation), Egor Glumov (a famous Radio and TV announcer ) - who agreed to put part of their valuable time to meet and talk to students, listen and share their experience on Dignity. We are also grateful to the school principals and staff (N 38 after V. Belinski and N 155 after L. Mirijanyan) for their support and readiness to host the event, as well as the Education Department of Yerevan Municipality.

The event was a great success not only because the students eagerly engaged in discussions but also our famous speakers mentioned having a very positive experience assessing the need of organizing similar events more frequently.

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ը՝ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ

2006թ.-ից ի վեր աշխարհի տարբեր քաղաքներում նշվում է Արժանապատվության համաշխարհային օրը, որն ուղղված է համախմբելու բոլոր մարդկանց մեկ միասնական գաղափարի շուրջ, այն է՝ Արժանապատվությունը մարդկության հիմնաքարերից է և բոլորս ցանկանում ենք, որ մերարժանապատվությունը ճանաչվի››:

Նախաձեռնության շրջանակներում յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսվա երրորդ չորեքշաբթի օրը կազմակերպվում են այցելություններ հանրակրթական դպրոցներ, որտեղ տարբեր բնագավառների հայտնի երիտասարդ և ավագ սերնդի ներկայացուցիչները (գործարարներ, սպորտի և արվեստի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և այլն) հանդիպումներ են ունենում կրտսեր և ավագ դպրոցի աշակերտների հետ` խոսելով նրանց հետ արժանապատվության մասին, քննարկելով հիմնական սկզբունքները: Հիմնական նպատակն է այսօրվա պատանիներին, ովքեր վաղվա օրվա կերտողներն են, ներգրավել արժանապատվության վերաբերյալ քննարկումներին, սովորեցնել նրանց իրենց արարքներում առաջնորդվել սեփական արժանապատվությամբ, զարգացնել և խթանել նրանց պատասխանատվության և պատվի զգացումը, ինչպես նաև դիմացինի արժանապատվության հանդեպ հարգանք սերմանել:

Հայաստանում Արժանապատվության համաշխարհայաին օրը նշվում է 2013 թ.-ից ի վեր «Գլոբալ Շեյփերս Երևան»-ի շնորհիվ: Սույն թվականի հոկեմբերի 19-ին ևս տարբեր բնագավառներում (մշակույթ, կրթություն, բիզնես, երաժշտություն և մեդիա) հայտնի և հարգված 4 անձիք՝ Լարիսա Հովհաննսիյան («Դասավանդիր Հայաստան» ծրագրի հիմնադիր և ղեկավար), Եգոր Գլումով (հայտնի ռադիո և հեռուստահաղորդավար), Էդգար Գյանջումյան (տաղանդավոր և սիրված կոմպոզիտոր), Տիգրան Բալոյան (հաջողակ գործարար և «Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամի հիմնադիր),  այցելեցին Երևանի երկու հանրակրթական դպրոց՝ Վ. Բելինսկու անվան թիվ 38 և Լ. Միրիջանյանի անվան թիվ 155, խոսեցին արժանապատվության մասին` բերելով օրինակներ իրենց կյանքից` ոգեշնչելով երեխաներին մտածել քննարկվող հարցի շուրջ:

Միջոցառումն իսկապես հաջողված էր ոչ միայն աշակերտների ակտիվ ներգրավվածության և ցուցաբերած հետաքրքրության, այլև խոսնակների ոգևորության և նմանատիպ նախաձեռնությունների կարևորության բարձր գնահատականի շնորհիվ: